ԱՄՆ–ում անհետացող կենդանիների դաշնային ցուցակում են հայտնվել մեղուները, հայտնում է The Guardian–ը։
Խոսքը ԱՄՆ առանձին շրջաններում ապրող թռչունների մասին է։ Անհետացման վտանգի տակ են հայտնվել պրոզոպիդ մեղուները՝ մերկ մեղուներ։ Մյուս տեսակներից այդ մեղուները տարբերվում են գլխի դեղնասպիտակ երանգավորմամբ։ Մերկ մեղուները հանդիպում են աշխարհի տարբեր շրջաններում, բայց հենց Հավայան կղզիներն են համարվում նրանց հայրենիքը։
Գիտնականները նկատել են հավայան պրոզոպիդների թվաքանակի կտրուկ նվազում։ Դա պայմանավորված է նրանց բնայան միջավայրի ոչնչացմամբ եւ նոր տեսակի բույսերի ու միջատների բնակեցմամբ։
Ընդհանուր առմամբ, ցուցակում կա ոչնչացող մեղուների 7 տեսակ։





























