Կանադայում ավարտվել է աշխարհի ամենաբարձր փայտաշեն կառույցի շինարարությունը։ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի Brock Commons ուսանողական հանրակացարանի շենքն ունի 18 հարկ։ Շենքի բարձրությունը 53 մ է, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով համալսարանի մամուլի ծառայությունը։

Ուսանողական հանրակացարանն ավելի քան 14 հարկ ունեցող առաջին շենքն է՝ փայտից, պողպատից եւ բետոնից։ Շենքի հիմքը բետոնից է։ Այն ունի բետոնե 2 միջուկ, որոնք փայտե հիմնասյուների հետ պահում են փայտյա միջհարկային ծածկերը 17 հարկերի համար։ Արտաքին երեսպատումը նույնպես փայտյա աղյուսներից է։

Հանրակացարանի շինարարությունն արժեցել է 51.5 մլն դոլար, որից համալսարանը ֆինանսավորում է 47.07 մլն դոլարը։ Պլանավորվում է հանրակացարանում տեղավորել մոտ 400 ուսանողի։