Սաուդյան Արաբիայի կառավարությունը  հոկտեմբերից կսկսի պետծառայողներին աշխատավարձերը վճարել ըստ Գրիգորյան օրացույցի՝ մուսուլմանական լուսնային օրացույցի փոխարեն, որպեսզի ավելացնի աշխատանքային օրերի թիվը եւ կրճատի ծախսերը, հայտնում է «Սաբկ» էլեկտրոնային թերթը:

Այս որոշման արդյունքում պետական ծառայողները տարեկան կզրկվեն գրեթե 11 օրվա վճարից, քանի որ մուսուլմանական լուսնային օրացույցը, որի հիմքում Լուսնի փուլերի հերթագայությունն է, ի տարբերություն ամբողջ աշխարհում ընդունված Գրիգորյանի, ոչ թե 365, այլ մոտ 354 օրից է կազմված, իսկ 12 ամիսներից յուրաքանչյուրն ունի 29 կամ 30 օր:

Գրիգորյան օրացույցի համաձայն վճարելու որոշումը թագավորության սահմաններում կհավասարեցնի պետական եւ մասնավոր հատվածների աշխատակիցներին: