Լեհաստանում հազարավոր կանայք սեւ զգեստներ են հագել եւ գործադուլ են անում աբորտների լիակատար օրենսդրական արգելքի դեմ։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Զանգվածային գործադուլը ստացել է «սեւ երկուշաբթի» անվանումը։
Գործադուլի պատճառով չեն աշխատում որոշ ռեստորաններ, կառավարական հաստատություններ եւ համալսարաններ։
Վարշավայում ցուցարարները շրջափակել են իշխող կուսակցության շտաբ գրասենյակը։
Նոր օրինագիծը նախատեսում է, որ աբորտի դեպքում կինն ու բժիշկը քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն։
1993–ին ընդունված օրենքի համաձայն՝ Լեհաստանում աբորտներն արգելված են, բացառությամբ երեք դեպքերի. երբ մոր առողջությանը վտանգ է սպառնում հղիության պատճառով, երբ կինը հղիացել է բռնաբարության հետեւանքով եւ պտղի լուրջ հիվանդությունների դեպքում։





























