Իռլանդիայում կհայտնվի երկրում առաջին գարեջրագործական դպրոցը: Ըմպելիքի պատրաստման վարպետությանը կսովորեցնեն Կառլոու քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի բազայի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախագծի հեղինակ Դեւիդ Ռայանի խոսքով՝ առաջիկա 5 տարիներին երկիրը կստանա 100-ից ոչ պակաս մասնագետներ, որոնք ծանոթ կլինեն այդ ճյուղի բոլոր հմտություններին:
Ուսանողները նաեւ մանրակրկիտ կուսումնասիրեն կենսաքիմիան, քանի որ գարեջրում օգտագործվում են խմորիչների տարբեր շտամներ. թափանցիկ գարեջուր ստանալու համար տեղական խմորիչ, ցորենի գարեջրի համար մրգային խմորիչներ կամ թունդ խմորիչներ դասական գարեջրի համար:





























