Լոնդոնից հետազոտողների խումբը պարզել է, որ հռոմեական դարաշրջանի դամբարաններից մեկի տարածքում հայտնաբերված կմախքներն ասիական ծագում ունեն: Այս մասին գրում է Telegraf-ը:
Հետազոտողները հայտարարել են, որ դամբարանում մարդկանց մնացորդներ են, որոնք 100%-ով ասիական ծագում ունեն: Այս հայտարարության համար հիմք է հանդիսացել հայտնաբերված գանգերի եւ ատամների համակարգչային մոդելավորումը:
Նշվում է, որ հատկապես Լոնդոնի վարչական շրջաններից Սաութուարքում հայտնաբերված դամբարանում ավելի քան երկու տասնյակ ասիացու կմախք են գտել: «Ասիայից Եվրոպա ներգաղթն ավելի շատ անհնարին, քան իրագործելի գործընթաց էր համարվում, դա քիչ հավանական էր»,- հայտարարել են մասնագետները:





























