Դանիայի իշխանությունները հայտնել են, որ մտադիր են երկիրը դարձնել աշխարհում առաջին 100 տոկոսով օրգանական պետությունը։ Դա կարտահայտվի բացառապես օրգանական վառելիքի եւ սննդամթերքի օգտագործման մեջ։ Կառավարությունը մտադիր է երկիրը օրգանականի վերածելու համար 53 մլն եվրո հատկացնել, փոխանցում է Kedem–ը։
Այդ նախագիծը կիրականացվի երկու ուղղությամբ։ Առաջին հերթին Դանիան արդեն ստորագրել է փաստաթուղթ, որի համաձայն՝ 2020–ին գյուղատնտեսական հողերի տարածքը կրկնակի պետք է մեծացվի, եւ այդ հողերը պետք է մշակվեն բացառապես օրգանական մեթոդներով։ Երկրորդ հերթին՝ կառավարությունը կաջակցի օրգանական կուլտուրաների աջեցմանն ու դրանց պահանջարկի աճին։ Այդ պլանի շրջանակներում 2020–ին երկիրը 60 տոկոսով պետք է ապահովված լինի էկոլոգիապես մաքուր ապրանքներով։





























