Գիտնականները մոլորակի տարբեր անկյուններում՝ Քալիֆորնիայի ափերին, Ճապոնիայում, Պերուում եւ Հյուսիսային Քալիֆորնիայում, նախապատմական ժամանակների շնաձկան ատամների մնացորդներ են հավաքել։ Ենթադրվում է, որ այն կարող էր ապրել 20 մլն տարի առաջ, Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներում։

Ըստ Informing-ի՝ մնացորդների ուսումնասիրության արդյունքում մասնագետները հանգել են եզրակացության, որ հնագույն այս շնաձուկն իսկապես հսկայական չափսերի է հասել։ Այս տեսակը ժամանակակից սպիտակ շնաձկների եւ Մակոների նախնին է եղել։

Հայտնաբերված տեսակը Megalolamna paradoxodon անունն է ստացել։ Դատելով ատամների չափերից՝ մինչեւ 1.8 մատնաչափ, շնաձկան երկարությունը կարող էր կազմել շուրջ 4 մետր։