Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է հայտնի թուրքական լրագրող, ազգությամբ հայ Հրանտ Դինքի սպանության գործը: Նա, մինչեւ իր սպանությունը, Թուրքիայի իշխանությունների կողմից հետպնդվում էր քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, գրում է թուրքական «Zaman» թերթը:

Թերթի համաձայն, 2007թ հունվարի 11-ին, Դինքի սպանությունից մեկ շաբաթ առաջ, նրա փաստաբանները դիմել են Եվրոպական Դատարան՝ վիճարկելով պաշտպանյալին ներկայացրած մեղադրանք, այն է « վիրավորանք թուրքական արժանապատվությանը»։ Վերոհիշյած փաստաբանները կոչ են արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մեղադրանք չի համապատասխանում խոսքի ազատության վերաբերյալ մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Իրենց հայտարարության մեջ նույնիսկ փաստաբանները փորձել են ապացուցել, որ Հրանտ Դինքի նկատմամբ այլ վերաբերմունք է դրսեւորվել՝ նկատի ունենալով, նրա հայ լինելը։