Մեկնարկել են «Ռժեւսկին ընդդեմ Նապոլեոնի» կատակերգության նկարահանումները, որն էկրան կբարձրանա 2011 թվականին` 3D ֆորմատով:
Ֆիլմի նկարահանումները ներկայումս կատարվում են Ղրիմում: Նապոլեոնի դերում հանդես է գալիս Վլադիմիր Զելենսկին, Ռժեվսկիի դերում` Պավել Դերեվյանկոն, իսկ Լեւ Տոլստոյի դերում` Միխայիլ Եֆրեմովը: Դերասանական կազմում ընդգրկված են նաեւ Մարատ Բաշարովը, Սվետլանա Խոդչենկովան, Ժան Կլոդ Վան Դամը, Միխայիլ Գալուստյանը, Քսենիա Սոբչակը, Աննա Սեմենովիչը, Անֆիսա Չեխովան, Սվետլանա Լոբոդան եւ այլք:
Ֆիլմի արտադրությամբ զբաղվում է «Կվարտալ-95 ստուդիան» եւ ռուսական Leopolis ընկերությունը: «Կվարտալ-95 ստուդիայի» մամուլի պատասխանատու Տատյանա Ռուդենկոն հաղորդել է, որ նկարահանման համար ընտրվել է Ղրիմի թերակղզին, որովհետեւ նրանց դուր է եկել դղյակների ինտերիերը: Նկարահանումները կկատարվեն նաեւ Ալուպկայում, Մասանդրայում եւ Խմելնիցկի գյուղում:





























