Չեչնիայի խորհրդարանում հոկտեմբերի 19-ի առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով կան սպանվածներ: Ներկայումս խորհրդարանի շենքին են մոտենում հատուկ ստորաբաժանումները:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, խորհրդարանի տարածքում նաեւ ահաբեկչության փորձ է եղել: Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, մահացել են երկու հոգի:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, փոխհրաձգությունը ներկայումս շարունակվում է, Խորհրդարանին են մոտենում ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներն ու Չեչնիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները:





























