Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի եւ Միլանի նախկին խաղացող Պաոլո Մալդինին իսպանական AS թերթին տված հարցազրույցում պատմել է իր դեմ հանդես եկած լավագույն ֆուտբոլիստների մասին:
«Ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ ես խաղացել եմ եղել է Դիեգո Մարադոնան: Հետո Ռոնալդոն էր`երբ առաջին մրցաշրջանն անցկացրեց Իտալիայիում: Նա ամեն ինչ ուներ, նրա դեմ խաղալը շատ դժվար էր: Հիացնում էր նաեւ Զիդանը` Յուվենտուսում: Նա փայլուն կարիերա արեց Իսպանիայում: Հենց Զիդանի նման ֆուտբոլիստներն են հիմա պակասում Ռեալին»,- ասել է Մալդինին:





























