Երկիր մոլորակի բնությունը կանգնած է «ոչնչացման առավելագույն վտանգի առջեւ 65 մլն տարի առաջ դինոզավրերի մահվան ժամանակներից հետո»: Նման եզրակացություն է արված ՄԱԿ-ի զեկույցում, որը ներկայացվել է ճապոնական Նագոյա քաղաքում կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի Խորհրդաժողովին:
ՄԱԿ-ի զեկույցում նշված է, որ կառավարությունները, գործարար շրջանակներն ու հասարակությունը պետք է արագորեն արձագանքեն ճգնաժամի վտանգին:





























