«ԻՆտերֆաքսը» հաղորդում է Չեչնիայի խորհրդարանը հոկտեմբերի 19-ի առավոտյան գրաված գրոհայինների ոչնչացման գործողության ավարտի մասին:

«Գործողությունն ավարտվել է, բոլոր գրոհայինները ոչնչացվել են»,- ասել է Չեչնիայի ուժային կառույցների աղբյուրը:

Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ կենդանի մնացած գրոհայինը պատանդներ է պահում: Ըստ աղբյուրի, շենք են ներխուժել չորս գրոհայիններ, որոնցից երկուսն պայթեցրել են իրենց, մեկը ոչնչացվել է: Եւս մեկ գրոհային բարիկադավորվել է շինություններից մեկում, եւ ներկայումս նրա ոչնչացման գործողությունն է ընթանում:

Հատուկ գործողության ընթացքում տուժել է չորս ոստիկան:

Աղբյուրը չի բացառել, որ Չեչնիայի խորհրդարանի շենքն ականապատված լինի:

Գրոհայինների հարձակման արդյունքում սպանվել է 3 մարդ, 13-ը հոսպիտալացվել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «առավոտյան, երբ պատգամավորների մեքենաները մուտք էին գործում խորհրդարանի տարածք, նրանց հետեւից ներխուժել է ահաբեկիչներով մեքենան: Ահաբեկիչներից մեկը տեղում իրեն պայթեցրել էր, մյուսները մտել էին խորհրդարանի շենք:

Դեպքի վայրում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ով ղեկավարում է հատուկ գործողությունը: