Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հովնաթան փողոցին հարակից զբոսայգում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.39-ին, մարվել` 22.55-ին: Չգործող սրճարանում ամբողջությամբ այրվել է 10 քմ մակերեսով փայտյա տաղավար: