Շարունակվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների՝ Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլա Սարկոզիի եւ Անգելա Մերկելի բանակցությունները:
Գլխավոր թեման ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի մեղմացումն է, եվրաանվտանգության պայմանագրի ստորագրումը, Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, Իրանի ատոմային ծրագիրը եւ այլն:
Դովիլում բանակցություններից առաջ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները լուսանկարվել են:
Առաջնորդների եռակողմ հանդիպման ավանդույթը վերականգնվել է հնգամյա ընդմիջումից հետո:
Երկուշաբթի երեք պետությունների ղեկավարները հանդիպել են աշխատանքային ճաշի սեղանի շուրջ:





























