Քուրդ զինյալները երկարաձգել են հայտարարված հրադադարը:

Թուրքական Ihlassondakika կայքէջը տեղեկացնում է, որ PKK-ն(Քրդական բանվորական կուսակցություն) մինչեւ սեպտեմբերի մեկը հայտարարած զինադադարը երկարաձգել է մինչեւ Ռամադան ամսվա վերջը:
PKK-ին մոտ կանգնած կայքերից մեկում հրապարակվել է, որ PKK-ն երկարաձգում է զինադադարը մինչեւ ներկայումս ընթացող Ռամադանի վերջին օրը։ Քուրդ զինյալները հայտարարել են, որ ամբողջ Ռամադան ամսվա ընթացքում որեւէ գործողություն չեն իրականացնելու։