PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը անգլիական Independent-ի հետ հարցազրույցի ընթացքում սպառնացել է Թուրքիային, որ եթե այդ երկրի կողմից քրդական հարցի կարգավորման ուղղությամբ քայլեր չարվեն, իրենք կանցնեն ակտիվ պաշտպանության։
Քարայըլանը հիշեցրել է Թուրքիային, որ իրենց հայտարարած զինադադարի ժամկետը նոյեմբերի 1-ին ավարտվում է։ «Մենք 15 օր էլ կսպասենք։ Եթե մինչեւ նոյեմբերի 1-ը քրդական հարցի կարգավորման ուղղությամբ դրական զարգացումներ չլինեն, մենք անհրաժեշտ գործողություններ կիրականացնենք», -նշել է PKK-ի առաջնորդը։
Նշենք, որ PKK-ն զինադադար էր հայտարարել Ռամադանի կապակցությամբ, այնուհետ 1 ամիս եւս այն երկարացրել էր։





























