Լեհական Սվեբոձինե քաղաքում՝ Գերմանիայի հետ սահմանին բարձրացվելու է Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը: Նրա բարձրությունը կազմելու է 33 մետր, պսակը կավելացնի եւս 2 մետր: Հուշարձանը կանգնեցվելու է 16 մետր բարձրությամբ բլրի վրա, հաղորդում է Daily Telegraph-ը:
33 մետրանոց արձանը ծրագրվում է ավարտել նոյեմբերին: Սվեբոձինայի քանդակն ավելի բարձր կլինի, քան Ռիո-դե-Ժանեյրոյի աշխարհահռչակ հուշարձանը կամ առայժմ ամենաբարձրը համարվող, 30-մետրանոց Կրիստո-դե-լա-Կոնկորդիան Բոլիվիայում:


























