Մեկ ամսվա ընդմիջումից հետո խաղադաշտ է վերադարձել Ռոնալդոն, որը Կորինթիանսի կազմում երկու անգամ գրավել է Գուարանիի դարպասը, սակայն երկու դեպքում էլ մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ: Բրազիլական մամուլի կարծիքով, դրանցից գոնե մեկը պետք էր հաշվել: