Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Նոր Արեշի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 0,8 գ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն զանգված, 2 մլ տարողությամբ ներարկիչ` 1 մլ քացախաթթվի անհիդրիդի նմանվող հեղուկով:

Արթուր Դ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածն ափիոն է, իսկ հեղուկը` քացախաթթվի անհիդրիդ, ինչը նույն օրը, Նոր Արեշի 5-րդ փողոցի մոտակայքում, ձեռք է բերել ոմն Դավիթից` 20.000 դրամով:

Պարզվել է, որ Դավիթը 40-ամյա Դավիթ Ա.-ն է, ով նույն օրը, ժամը 21.05-ին բերման է ենթարկվել:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է նախաքննություն: