Toyota եւ BMW, ինչպես նաեւ գերմանական Allianz ապահովագրական ընկերությունները գնել են ամերիկյան՝ մեքենաների «խելացի» վիդեոգրանցիչներ մշակող Nauto ստարտափի տեխնոլոգիաների արտոնագիրը: Այս մասին գրում է Reuters-ը:

Ավտոարտադրողները եւ ապահովագրական ընկերությունները ցանկանում են Nauto-ի մշակած տեխնոլոգիաների միջոցով հավաքել վարորդների եւ տրամադրել ավտովարման ոճի եւ ճանապարհային իրավիճակների մասին ինֆորմացիա հետագայում ինքնակառավարվող մեքենաների աշխատանքում օգտագործելու համար: Այս մասին Reuters-ին տեղեկացրել է Nauto-ի ղեկավար Սթեֆան Հեքը (Stefan Heck):

Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում, սակայն Հեքի տեղեկացմամբ բոլոր երեք ընկերություններն էլ Nauto-ում բաժնետոմսերի իրենց բաժիններն են ստացել:

Nauto –ն զբաղվում է «խելացի» վիդեոգրանցիչների մշակմամբ եւ վաճառքով, որոնք ոչ միայն հետեւում են ճանապարհային իրավիճակներին, այլ վերլուծում վարորդի պահվածքն ու գործողությունները: Համակարգը գրանցում է վարորդի գլխի դիրքը եւ նրա հայացքի ուղղությունը եւ այդ տվյալները սինխրոնացնում է մեքենայի արագության եւ ուղղության ինֆորմացիայի հետ: Եթե օրինակ վարորդը վարման ընթացքում խոսում է հեռախոսով կամ խմում է, համակարգը նրան հիշեցնում է, որ պետք չի շեղել ուշադրությունը: