Վաշինգտոնը հավատարիմ է մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ սպասում է «բարենպաստ պահի»` վերադառնալու այդ հարցին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ ելույթ ունենալով Ջոն Հոփքինսի համալսարանում:
«Մենք հավատարիմ ենք մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ցանկանում ենք, որպեսզի երկու երկրներն էլ վավերացնեն ու իրականացնեն արձանագրությունները: Ափսոսում ենք, որ դա տեղի չի ունեցել, սակայն արձանագրությունները դեռ գործում են, դրանք ստորագրված են: Մենք, հնարավոր է, սպասենք բարենպաստ պահի վերադառնալու այդ հարցին»,- նկատել է Ֆիլիպ Գորդոնը:
Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ-ի ձգտումը ընթացել է զուգահեռ «հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու» Վաշինգտոնի ձգտմանը:





























