NASA-ն եւ Orbital ընկերությունը «Նիկոլ» արեւադարձային փոթորկի պատճառով հետաձգել են ռուսական ՌԴ-181 շարժիչով Antares հրթիռի արձակումը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այն ծրագրված էր հոկտեմբերի 13-ին:

Հիմա որոշվել է, որ Միջազգային տիեզերակայանի ուղղությամբ հրթիռը կարձակվի հոկտեմբերի 16-ից ոչ շուտ:

NASA-ն մտադիր է հետեւել Բերմուդյան կղզիների շրջանում ձեւավորվող փոթորկին, որը սպառնում է հասնել հրթիռի արձակման վայր՝ Վիրջինիա նահանգ: