Բրիտանական դատարանը սաուդյան արքայազն Սաուդ Աբդուլազիզ բին Նասեր Սաուդին մեղավոր է ճանաչել իր ծառայի` Բանդեր Աբդուլազիզի սպանության մեջ:
Մահացածի մարմինը բռնության, խեղդելու եւ նույնիսկ կծոցների հետքերով հայտնաբերվել է այս տարվա փետրվարի 15-ին Լոնդոնի կենտրոնում գտնվող «Լենդմարկ» թանկարժեք հյուրանոցում:
Օլդ Բեյլի քրեական դատարանում ընթացող դատավարության ժամանակ մեղադրող կողմը հաստատել է, որ Սաուդ արքայազնը բազմիցս է սեռական ոտնձգություն կատարել իր ծառայի նկատմամբ, գրում է ВВС-ն:
34-ամյա Սաուդ արքայազնը իրեն մեղավոր է ճաչանել Աբդուլազիզի սպանության մեջ, բայց հերքել է դիտավորյալ սպանության փաստը: Նրա նկատմամբ դատարանի վճիռը կհրապարակվի այսօր` հոկտեմբերի 20-ին:





























