Հոկտեմբերի 18-ին, Բելգրադում կայացած 19-րդ Ազգագրական Ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ, «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն արժանացել է փառատոնի Գլխավոր Մրցանակին: Այն նկարահանվել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան, ռեժիսորներ՝ Իննա Սահակյան եւ Արման Երիցյան: Մինչ այդ, Եկատերինբուրգում անցկացվող «Ռոսիա» փառատոնում ֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» եւ արժանացել «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակին, «Ոսկե Ծիրան-2010» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» մրցույթում ճանաչվել է լավագույն ֆիլմ, Գդանսկի միջազգային փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ Սարատովի միջազգային փառատոնում՝ Լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին:Ֆիլմը նաեւ ընդգրկվել է 2010-ի Ամստերդամի, Գյոթեբորգի, Պադուայի, Համբուրգի փառատոնների արտամրցույթային ծրագրերում: Հոկտեմբերի 22-ին այն կցուցադրվի Լեյպցիգի միջազգային փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում անցկացվող հայկական Նուռ կինոփառատոնում: Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ հանրային PBS հեռուստատեսությամբ: Այս ողջ շաբաթվա ընթացքում այն պարբերաբար հեռարձակվելու է PBS-ի հեռուստակայաններուվ: Ֆիլմը պատմում է Հայաստանի վերջին լարախաղաց-վարպետներ Ժորա Արմենակյանի եւ Կնյազ Մհերյանի մասին, որոնք փորձում են պահպանել իրենց սիրելի արվեստը մոռացության մատնվելու վտանգից: Նրանց միակ հույսը, 17-ամյա աշակերտ Հովսեփն է, որն իր կյանքի դժվարություններից զատ ստիպված է կրելու լարախացության պահպանման ծանրությունը: Մեր իրականությունից քաղված այս պատմության միջոցով ֆիլմը շոշափում է ազգային ինքնության կորստի, սերունդների ու ժամանակների երկխոսության անհնարինության խնդրիները, որոնք այսօր արդիական են յուրաքանչյուր հասարակության մեջ: Ֆիլմը արդեն իսկ հեռարձակվել է մի շարք հեռուստաալիքներով ինչպիսիսք են՝ NHK (Ճապոնիա), SVT (Շվեցարիա), TVP (Լեհաստան) եւ YLE (Ֆինլանդիա):
«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն արժանացել է Բելգրադի կինոփառատոնի գլխավոր մր

Հասանելի է
русскийՏեղադրություն




























