Հոկտեմբերի 19-ին Թուրքիայում, Անկարա-Փոլաթլը ավտոմայրուղում շրջվել է տեղի ընկերություններից մեկին պատկանող եւ աշխատավորների տեղափոխող ավտոբուսը: Արդյունքում 3 մարզ մահացել է, 12-ը վնավածքներ են ստացել, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ստացված տեղեկություններով, վիրավորները տեղափոխվել են Անկարայի եւ Փոլաթլըի հիվանդանոցներ:

Վթարի պատճառները պարզվում են: Նախնական տվյալներով, վարորդը չի կարողացել կառավարել ղեկը: