Պրիմորյեյում մասնավոր տներից մեկի հրդեհի ժամանակ երկու երեխա է մահացել: Հնարավոր է, որ նրանց կարելի էր փրկել, եթե հրդեհի ահազանգն ավելի  շուտ ստացվեր:

«Հրդեհը բռնկվել է Ուսուրիյսկի շրջանի Զարեչնոյե գյուղում: Ականատեսները հրշեջներին հայտնել են, որ տուն է վառվում»,- «Ինտերֆաքսին» հայտնել է ԱԻՆ-ի Պրիմորյեյի վարչության ղեկավարի մամուլի քարտուղար Օլգա Շեխովցեվան:

Հրդեհի մասին տեղեկությունը ԱԻՆ փրկարարներն ստացել են հոկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 10:39-ին: Հրշեջների ժամանման պահին արդեն ողջ տունը կրակների մեջ է եղել: Կրակը մարվել է երեք ժամ անց:

Կրակը մարելուց հետո տանը հայտնաբերվել են 3 տարեկան մի տղայի ու աղջնակի մարմիններ: