Մոսկվայում մտածում են կյանքի կոչել խցանումների դեմ պայքարի նոր միջոց: Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները հասարակական տրանսպորտի զարգացման 2011-2013թթ. ծրագրի շրջանակներում հնարավոր է վճարովի դարձնեն անհատական տրանսպորտի մուտքը Մոսկվայի կենտրոն:

Ինչպես տեղեկացնում է Կրիզիս. ռու կայքը, պաշտոնյաները չեն կասկածում, որ վճարովի մուտքը կենտրոն կփրկի մայրաքաղաքի փողոցները խցանումներից: Փոփոխությունների կողմնակիցներն օրինակ են բերլում Լոնդոնը, որտեղ կենտրոն մուտք գործելու համար վճարում են 10 ֆունտ սթերլինգ: Սակայն պետք է նշել, որ Լոնդոն վճարովի մուտքը գործում է միայն առավոտյան 7-ից մինչև 18:30, իսկ կենտրոնի մշտական այցելուների համար նախատեսված է զեղչերի ճկուն համակարգ:

Մոսկվայի կենտրոն մուտք գործելը վճարովի դարձնելու միտքը քաղաքային իշխանությունների մոտ ծագել է նաև 2007թվականին, սակայն այդպես էլ չի իրագործվել: