Հոլանդացի հաքերը` ուսանող Մաքս Կորնելիսեն կարողացել է կոտրել արգելքն ու մուտք գործել հեռուստատեսության սուֆլյորի էջ, որը հաղորդավարներին հուշում է եթերում իրենց ներկայացնելիք տեքստը: Երիտասարդը փոխել է տեքստերը եւ ստիպել հաղորդավարների ուղիղ եթերում կարդալ, որ իրեն` ուսանող Մաքս Կորնելիսեն արժանացել է Նոբելյան մրցանակի:
Ահա մի հատված այդ «լուրից». «Ճարտարագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը բաժին է հասել մեր համերկրացի, 25-ամյա Մաքս Կորնելիսեին: Տաղանդավոր երիտաարդը չի կարողացել ներկա լինել մրցանակի հանձնման արարողությանը, քանի որ այդ ժամանակ նա ժամադրության էր իր ընկերուհու հետ»:
Հաղորդավարները հասկացել են, որ իրենց հետ կատակ են անում, բայց դա բավական ուշ է եղել: Նրանք եթերում բացատրել են, որ անհայտ անձը փոխել է տեքստը, ուստի իրենք ստիպված են թղթից օգտվել:
Հատկանշական է, որ երիտասարդ հաքերը այդ ողջ գործընթացը նկարահանել է հեռախոսով:





























