Թերթը հարցազրույց է վարել Հատուկ Քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի հետ: Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի գործին, Միրզոյանը նշել է, որ «ունեն տուժող, որը պետք է մասնակցի քննչական գործողություններին»:

Ո՞վ է տուժողը՝ ԱԺ պատգամավո՞րը, որի գլուխը կոտրել էին, թե՞ մյուս անձնավորությունը, որի ոտքերին կրակել էր պատգամավորը:

Ոչ, պատգամավորը չէ, այլ նա, ում վրա կրակել է պատգամավորը: Այդ տուժողը պետք է մասնակցի քննչական գործողություններին, սակայն հիմա նրան պատգարակով են տեղափոխում: Երբ կառողջանա, կբերեն, կմասնակցի գործողություններին եւ հետեւաբար նրանց արարքներին վերջնական իրավական գնահատական կտրվի:

Այսինքն, պատգամավո՞րն է եղել մեղավորը:

Այո, այո:

Դիմացի անձնավորության գործողություններում հակաօրինական որեւէ քայլ չի՞ եղել:

Միանշանակ: Եւ արդեն խնդիր կառաջանա նրան պատգամավորությունից ետ կանչելու:

Այսինքն, պատգամավորին կալանավորում է սպասվում:

Միջնորդությամբ գլխավոր դատախազը կմտնի Ազգային Ժողով: