Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 00:20-ի սահմաններում Մաշտոց պողոտայում «պոնչիկանոցի» մոտ էլեկտրասյանն է բախվել «ՎԱԶ-2110» մակնիշի 15 ԼՍ 319 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը 26-ամյա Արտեմ Կարլենի Մխիթարյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ուղեւորը` 24-ամյա Նարեկ Նորայրի Ստեփանյանը` «Նաիրի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված երկու երիտասարդներն էլ այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Նրանք Կոնդ թաղամասի բնակիչներ են:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վթարի առթիվ կատարվում է նախաքննություն:




Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























