Հետաքննությունը առաջին վարկածներն է մշակում Չեչնիայի խորհրդարանի վրա կատարված հարձակման վերաբերյալ:

«Կոմերսանտ» թերթի տվյալներով, հետաքննությունը Չեչնիայի խորհրդարանի վրա կատարված գրոհի կազմակերպման մեջ կասկածում է 2010-ի ամռանը Դոկու Ումարովի բանդայից առանձնացած գրոհայիններին:

Միաժամանակ, իրավապահներին չի հաջողվել պարզել հարձակվողների անձը, քանի որ նրանց մարմինները անճանաչելիության աստիճան վնասվել են պայթյունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 19-ին Գրոզնիում հարձակում են գորեծլ Չեչնիայի խորհրդրանի շենքի վրա: «Առավոտյան, երբ պատգամավորների մեքենաները մուտք էին գործում խորհրդարանի տարածք, նրանց հետեւից ներխուժել է ահաբեկիչներով մեքենան: Ահաբեկիչներից մեկը տեղում իրեն պայթեցրել էր, մյուսները մտել էին խորհրդարանի շենք:

Դեպքի վայրում հատուկ գործողությունը ղեկավարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: