Սինայի թերակղզում գրոհայինները Եգիպտոսի բանակի 12 զինծառայողի են սպանել: Ինչպես հայտնել է Եգիպտոսի բանակի ներկայացուցիչը, եւս վեց զինծառայող վիրավորվել է: Զինվորականները սպանել են հարձակվողներից 15 գրոհայինի:

Գրոհայինները հարձակվել են Բիր էլ-Աբդ (Հյուսիսային Սինայի նահանգ) քաղաքից 40 կմ հեռավորությամբ գտնվող հսկիչ անցակետի վրա, հայտնում է BBC-ն:

Սինայի թերակղզում եգիպտացի զինծառայողների եւ գրոհայինների հակամարտությունը վերջին երկու տարիներին ավելի է ինտենսիվացել:

2014 թվականին տեղական իսլամական խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»: