ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դատապարտել է Դոնալդ Թրամփին, վերջերս հրապարակված նրա դատողությունները անվանելով «ցնցող» ու «վիրավորական» ու «մարդկային արժանապատվության բազային ստանդարտներին» չհամապատասխանող։

Ելույթ ունենալով Մանչեսթերում Հիլարի Քլինթոնի աջակցության նախընտրական ակցիայի ժամանակ՝ Օբաման քննադատել է անցած շաբաթ հրապարակված 2005 թ․ տեսագրությունը, որում Թրամփը պարծենում է կանանց նկատմամբ իր սեքսուալ ագրեսիվ վարքագծով;

«Ես չեմ կարողանում հավատալ, որ ասում եմ նման բան՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն պարծենում է սեռական ոտնձգություններով»,- ասել է Օբաման։

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ առաջին տիկինը ոչ մի անգամ չի հիշատակել Թրամփի անունը , նրան անվանելով բացառապես «թեկնածու»։

«Ես գիտեմ, որ սա նախընտրական ակցիա է , բայց հիմա հարցը նույնիսկ քաղաքականության մեջ չէ , այլ մարդկային արժանապատվության»,- ասել է Միշել Օբաման

Սկանդալային տեսագրությունում Թրամփը պատկերավոր նկարագրում էր, թե ինչպես է օգտվել իր կարգավիճակից՝ կանանց հետ իր հարաբերություններում։