2007թվականից ի վեր Հայաստանի անապահով համայնքների շուրջ 1500 երեխաներ դարձել են HSBC Համաշխարհային Կրթական Հիմնադրամի «Ֆյուչր Ֆրսթ» ծրագրի շահառուներ: Մինչ օրս, ԱՄՆ 10 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագրի շահառու են հանդիսանում աշխարհի 45 երկրների ավելի քան 344,000 երեխաներ: Հայաստանում, ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 55 միլիոն դրամ է ուղղվել տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով կրթական ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում «Ֆյուչր Ֆրսթ»դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք Կյանք» եւ «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամ» (2009 թ.) եւ «Հայաստանի Պատանեկան Նվաճումներ» (2008 թ.) հասարակական կազմակերպությունները: Բոլոր չորս ՀԿ-ները աշխատում են անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին եւ պատանիներին բարօրրությամբ ապահովելու, կենսական նշանակության գիտելիքներ եւ կրթություն տրամադրելու բնագավառում` նպատակ ունենալով աջակցել  եւ տեւական ներգործություն ունենալ նրանց կյանքի ընթացքին:

«HSBC-ում մենք հավատացած ենք, որ կրթության մեջ ներդրումները չափազանց կարեւոր են կայուն զարգացում ապահովելու համար, ինչպես նաեւ աղքատության եւ անհավասարությունների դեմ պայքարելու ամենահզոր միջոցն են հանդիսանում: Հպարտ եմ, որ HSBC-ն Հայաստանում նման հեռանկարային եւ երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում` ստեղծելով ինքնազարգացման եւ կրթություն ստանալու հնարավորություններ անուշադրության մատնված, անապահով համայնքների երեխաների համար», այս առնչությամբ ասել է HSBC Բանկi Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը: