Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության երրորդ տուրում Հայաստանի Միկայի մրցակիցը Սանկտ Պետերբուրգի Շախմատային ակումբի թիմն էր, որը գլխավորում է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Հենց առաջին համարների պայքարում վճռվեց ընդհանուր հաղթողը: Հայկական թիմից հաղթանակ տարավ միայն Լեւոն Արոնյանը: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Միկան տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ առաջին տեղը բաժանող հինգ առաջատարներից մեկն է:
Չեմպիոնական հավակնություններով միջազգային կազմ հավաքած Ադրբեջանի ՍՕԿԱՐ-ը եւս երրորդ հաղթանակը տարավ:
Միկա – Շախմատային ակումբ, Սանկտ Պետերբուրգ` 3,5:2,5
Լեւոն Արոնյան – Վասիլի Իվանչուկ` 1:0
Վլադիմիր Հակոբյան – Պետեր Սվիդլեր` 0,5:0,5
Գաբրիել Սարգսյան – Նիկիտա Վիտյուգով` 0,5:0,5
Արման Փաշիկյան – Սերգեյ Մովսիսյան` 0,5:0,5
Հրանտ Մելքումյան – Զախար Եֆիմենկո` 0,5:0,5
Տիգրան Լ. Պետրոսյան – Վադիմ Զվյագինցեւ` 0,5:0,5
ՍՕԿԱՐ, Ադրբեջան – Չերնիգով, Ուկրաինա` 3,5:2,5
Շաքրիյար Մամեդյարով – Բաադուր Ջոբավա` 1:0
Թեյմուր Ռաջաբով – Անտոն Կորոբով` 0,5:0,5
Ալեքսանդր Գրիշչուկ – Սերգեյ Ժիգալկո` 1:0
Ալեքսեյ Շիրով – Վլադիմիր Բակլան` 0,5:0,5
Մաքսիմ Վաշյե Լագրավ – Սերգեյ Ազարով` 0,5:0,5
Ռուստամ Կասիմջանով – Ալեքսանդր Լաստին` 0:1
Մրցաշարային աղյուսակը երեք տուրերից հետո.
1. Բիհակ, Բոսնիա – 3 հաղթանակ – 6 միավոր
2. Էկոնոմիստ, Ռուսաստան – 3 – 6
3. Միկա, Երեւան – 3 – 6
4. ՍՕԿԱՐ, Ադրբեջան – 3 – 6
5. Շախմատ-64, Ռուսաստան – 3 - 6




























