Հոկտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 75 դեպք:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից АК, СВД, ПК, КПВД, РПК եւ УТЁС տիպի զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը: Այդ ընթացքում միայն Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 30 անգամ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: