Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթի վերջում թուրքերենով մեջբերել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հայտնի խոսքերը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Գերմանիայի նախագահն իր ելույթի վերջում ողջունել է թուրք ազգին եւ խոսքն ավարտել թուրքերենով. «Հայրենիքում խաղաղություն, աշխարհում խաղաղություն»։

Նշենք, որ Գերմանիայի նախագահը 5-օրյա պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ Այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կլինի Ադանայում, Տարսոնում, Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի իր գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ կմասնակցի Թուրք-գերմանական համալսարանի հիմնարկեքի արարողությանը: