Գուս Հիդինկին մեղադրում են թուրքական սպորտի բոլոր դժբախտությունների համար:
Թուրքական խորհրդարանում հանձնաժողով է ստեղծվում, որը քննարկելու է ազգային ֆեդերացիայի պայմանագիրը Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Ռուսաստանի հավաքականի նախկին մարզչի գլխին ամպեր են կուտակվել թուրքերի վերջի պարտություններից հետո` Գերմանիայից 0:3 հաշվով եւ Ադրբեջանից՝ 0:1 հաշվով:
Պատգամավորները, համարելով, որ մեղավորը Հիդնիկն է, պահանջում են հրապարակել նրա աշխատավարձի չափը, որը տարբեր հաշվարկներով հասնում է 4-ից 8 միլիոն եվրոյի:





























