Անտոնիո Ստրադիվարիի «Մոլիտոր» ջութակը օնլայն-աճուրդով վաճառվել է 3,6 միլիոն դոլարով:
Յուրահատուկ ջութակը վաճառքի էր հանվել Tariso-ի աճուրդում: Մինչ աճուրդի սկիզբը կազմակերպիչները նախատեսում էին այն վաճառել 2-3 մլն դոլարով: «Մոլիտորի» նոր սեփականատերն է դարձել Էնն Ակիկո Մեյերսը:
«Մոլիտորը» Ստրադիվարին պատրաստել է 1697թվականին՝ իր «ոսկե շրջանում»: 19-րդ դարի սկզբին այն պատկանում էր հայտնի փարիզուհի Ժյուլի Ռեկամյեին: Ավելի ուշ ջութակին տիրացավ Նապոլեոնի բանակի գեներալ Ժան Ժոզեֆ Մոլիտորը, ում անունն էլ տրվեց ջութակին:
Մի շարք պատմաբաններ կարծում են, որ ջութակը պատկանել է անձամբ Նապոլեոն Բոնապարտին, սակայն դրա փաստական ապացույցներ չկան:



























