Ռուսաստանի քաղաքացի, 36-ամյա Ռաշիդ Հասանովը եւ 27-ամյա ոմն Ռամչետը խոստովանել են, որ Թայլանդում առեւանգել եւ սպանել են Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Գրիշինին:
Ռուսաստանցիները ձերբակալվել են հոկտեմբերի 20-ի գիշերը Թայլանդի Պաթթայա քաղաքի ոստիկանության կողմից:
Նրանք խոստովանել են, որ երեք հոգուց բաղկացած խմբի կազմում առեւանգել եւ սպանել են Գրիշինին: Չարագործները օգտվել են նրա բանկային քարտերից եւ խոշոր գումարներ հանել: Երրորդ հանցագործի որոնումները շարունակվում են:





























