Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.10-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ իրար են բախվել BMW մակնիշի 08 ՏՕ 912 պետհամարանիշի եւ BMW մակնիշի 09 ՏՕ 505 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով 08 ՏՕ 912 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւոր, Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Մկոյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սպիտակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:





























