Հոկտեմբերի 19-ին`ժամը 19.17-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ շենքի թիվ 22 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է 47-ամյա Սուսաննա Միքայելյանը:

Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, հանձնվել է շտապօգնության աշխատակիցներին: