Հոկտեմբերի 19-ին Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցի թիվ 44 հասցեում գտնվող թիվ 2 դպրոցի կաթսայատան փորձարկման ժամանակ մարզադահլիճի խմելու ջրի խողովակը վնասվել է, եւ ջուրը սկսել է լցվել մարզադահլիճ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարների կողմից հիդրոէլեվատորի միջոցով արտամղվել է մարզադահլիճ լցված ջուրը: