Երեւանում կկառուցվի հերթական ստորգետնյա ավտոկայանատեղին։ Այս անգամ շինարարներին թույլ կտան փորել էկոնոմիկայի նախարարության շենքի տակը՝ Մհեր Մկրտչյան 5 հասցեում։ Կառավարությունը հոկտեմբերի 21-ին կքննարկի էկոնոմիկայի նախարարությանը շինարարական կապալի պայմանագիր կնքելու հարցը։ Գլխավոր կապալառուն «Երեւանշին ԳԱՄ» ՍՊԸ-ն է։ Շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 120 մլն դրամ (մոտ 330 հազ. դոլար)։
Հատկանշական է, որ ստորգետնյա անցուղու կառուցման համար պետբյուջեից գումար չի հատկացվելու։ Կապալառուն վճարը կստանա «բնամթերային» ձեւով՝ 10 ավտոկայանատեղի մինչեւ 25 տարի անհատույց օգտագործելու իրավունքով։ Այս հաշվարկի հիմքում ընկած է «ԷՍԿՈ-Կոնցեռն» ՓԲԸ-ի գրավոր եզրակացությունն առ այն, որ ավտոմեքենայի ավտոկայանատեղի ամսեկան վարձավճարի շուկայական արժեքը, 12.03.2010 թ. դրությամբ կազմում է 1 ավտոմեքենայի համար` 39.6 հազ դրամ (մոտ 100 դոլար), 10 մեքենայի համար` 396 000 ՀՀ դրամ (մոտ 1000 դոլար): 25 տարվա կտրվածքով այս վարձավաճարները կազմում են հենց 120 մլն դրամ:




























