Ռուսաստանը դիմել է Նորվեգիային` խնդրելով էքստրադիցիայի ենթարկել Վյաչեսլավ Դացիկին, ով հայտնի է «Ռիժի Տարզան» մականունով:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն արդեն ուղարկել է համապատասխան փաստաթղթերը նորվեգացի իրավապահներին: Դացիկը հետախուզվում է Սանկտ-Պետերբուրգի իրավապահ մարմինների կողմից եւ մեղադրվում է ծեծկռտուք կազմակերպելու մեջ:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Նորվեգիայի իշխանությունները մերժել էին Տարզանին քաղաքական ապաստան տալ:
Դացիկը «Սլավոնական միություն» ծայրահեղ ազգայանական շարժման անդամ է : Նա մասնակցել է առանց կանոնների մարտերին, նույնիսկ դարձել աշխարհի չեմպիոն: Երեք տարի առաջ նրան ձերբակալել էին մի շարք ծեծկռտուքների համար, սակայն դատարանը նրան անուղղելի է ճանաչել եւ ուղղարկել բուժման: Դացիկին տեղափոխել են հոգեբուժարան, որտեղից էլ նա օգոստոսին փախել է` ձեռքերով կտրելով մետաղյա ցանցը:
«Ռիժի Տարզանին» ձերբակալել են Նորվեգիայում, սեպտեմբերի 21-ին, այն ժամանակ, երբ նա լիցքավորված ատրճանակով հայտնվել է ոստկանությունում եւ քաղաքական ապաստան խնդրել:




























