Օրեր առաջ թուրքական զինված ուժերի հետ բախումներում զոհված PKK-ի զինյալի թաղման ժամանակ քրդերը դանակահարել են Մերսինի փոխոստիկանապետին եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը:
Թուրքական Hurrriyet-ի փոխանցմամբ՝ Մերսինում PKK-ի սպանված զինյալի թաղմանը հետեւելիս են եղել քաղաքացիական հագուստներով փոխոստիկանապետերը։ Թաղման մասնակիցների մի խումբ հանկարծակի շրջապատել է փոխոստիկանապետերին եւ սկսել ծեծել։
Փոխոստիկանապետերից Հիքմեթ Բուլաքը դանակով հարվածներ է ստացել կրծքավանդակին եւ ազդրին եւ մի կերպ տեղափոխվել հիվանդանոց: Նրան անմիջապես վիրահատել են եւ փրկել կյանքը:





























