Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի է ունեցել վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ քննիչ հանձնաժողովը, որի կազմում են եղել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (նախագահ), Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, հաստատել է Տ. Գեւորգ աբեղա Սարոյանի` մասնավոր վարդապետության աստիճանի համար ներկայացված  «Երվանդ Վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը 1892-1910թթ. եւ լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները» թեմայով թեզը:

Ըստ այդմ, առաջիկայում Հայր Գեւորգը Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կստանա մասնավոր վարդապետության աստիճան: