2010 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է հետիոտնին վրաերթի ենթարկելու 531 դեպք, որոնց հետեւանքով 85 մարդ զոհվել է, 485-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 517 դեպք, որոնց հետեւանքով 94 մարդ զոհվել է, 483-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























